Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում ռուսական ռազմաբազայի նյութատեխնիկական ահահովման ստորաբաժանումները ուսումնական վարժանքներ են անցկացրել

Հայաստանում ռուսական ռազմաբազայի նյութատեխնիկական ահահովման 
ստորաբաժանումները ուսումնական վարժանքներ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական ռազմաբազայի նյութատեխնիկական ահահովման ստորաբաժանումները ռազմական ոստիկանության ստորաբաժանման հետ համատեղ անցկացրել են ռազմական տեխնիկայի շարասյան շարժումը կազմակերպելու հատուկ տակտիկական ուսումնական վարժանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից, ուսումնական վարժանքների ընթացքում զինծառայողները իրականացրել են շարասյան ռազմական տեխնիկայի շարժն ապահովելու առաջադրանքներ,  մշակվել են վերալիցքավորման և պայմանական հակառակորդի կենդանի ուժերի ու զրահատեխնիկայի գրոհները հետ մղելու գործողություններ:

Նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները պատրաստել են վերալիցքավորման երկու կետ  և իրականացրել են շարքից դուրս եկած պայմանական տեխնիկայի վերանորոգման աշխատանքներ՝ վերանորոգման շարժական արհեստանոցների օգնությամբ:

Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն ապահովել են ճանապարհային շարժի անվտանգությունը:  Ուսումնական վարժանքներին մասնակցել է 500 զինծառայող և ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]