Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հարյուրավոր թերթեր դատապարտել են Թրամփի քաղաքականությունը ԶԼՄ-ների նկատմամբ

ԱՄՆ-ի հարյուրավոր թերթեր դատապարտել են Թրամփի քաղաքականությունը ԶԼՄ-ների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հարյուրավոր թերթեր պաշտպանել են բողոքի կոլեկտիվ ակցիան ազգային ԶԼՄ-ների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ` օգոստոսի 16-ին զետեղելով խմբագրական հոդվածներ, որոնք դատապարտում են նախագահի հարձակումները երկրում մամուլի ազատության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին Associated Press գործակալությանը հայտնել Է Մարջորի Փրիթչարդը՝ The Boston Globe թերթի պատասխանատու խմբագիրը, որը հանդես Է եկել որպես այդ ակցիայի նախաձեռնող:

«Մենք ժողովրդի թշնամիները չենք»,-գործակալությանը հայտարարել Է Փրիթչարդը, նշելով, որ վերջին ժամանակներս Թրամփը մեկ անգամ չԷ, որ հենց այդպես Է անվանել ամերիկացի լրագրողներին: Նա հիշեցրել Է, որ նախագահը քանիցս ազգային ԶԼՄ-ներին մեղադրել Է ստի մեջ, ինչը, նրա կարծիքով, մշտապես առկա Է ինչպես իր ու իր ընտանիքի անդամների, այնպես Էլ իր վարչակազմի աշխատանքի վերաբերյալ հրապարակումներում եւ հեռուստատեսային հաղորդումներում: Փրիթչարդի խոսքով՝ «թերթերի կոլեկտիվ պատասխանը» կազմակերպելու գաղափարը դարձել Է վերջին շաբաթներին Թրամփի «հակալրագրողական հռետորաբանության» ուժեղացման հետեւանքը: «Ես հուսով եմ, որ (այս ակցիան) ընթերցողներին կօգնի հասկանալու, որ գրոհն առաջին ուղղման (ԱՄՆ-ի Սահմանադրության, այդ թվում՝ երկրում խոսքի եւ մամուլի ազատության վերաբերյալ) վրա անթույլատրելի Է»,-ասել Է Փրիթչարդը:

Օգոստոսի 2-ին Ուիլքս-Բար քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) իր կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը Թրամփը կրկին հայտարարել Է, որ ամերիկյան ԶԼՄ-ները չարաշահում են ազատ մամուլը եւ այլեւս ճշմարիտ տեղեկատվություն չեն տրամադրում մարդկանց: «Նրանք այն այլեւս չեն փոխանցում, այլ միայն պատմություններ են հորինում»,-հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]