Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թռչնակը կենդանի օձին ծվատել Է զբոսաշրջիկի աչքի առաջ

Թռչնակը կենդանի օձին ծվատել Է զբոսաշրջիկի աչքի առաջ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության Քրյուգերի ազգային բնայգի կատարած ուղեւորության ժամանակ անասնաբույժ Գաբրիելա Բենավիդեսը դարձել Է թունավոր օձի վրա ոչ մեծ միջատակեր թռչնի հարձակման վկան: Նրա նկարահանած տեսագրությունը հրապարակված Է YouTube-ի Kruger Sightings ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինն ուշադրություն Է դարձրել փոսի մեջ պառկած օձին, որը պատկանում Էր Rhamphiophis oxyrhynchus տեսակին: Դրա վրա գրոհել Է մացառուտաբնակ գորշագլուխ կարմիր շամփրուկը՝ աֆրիկյան թռչուն, որը ցեղակից Է ճնճղուկներին: Օձի մռութը ծածկված Էր արյունով, իսկ աչքերը բացակայում Էին: Նա սպառնալից բացել Էր երախը, բայց կարմիր շամփրուկը շարունակում Էր կտցահարել դրան եւ ի վերջո մի կտոր պոկեց փորոտիքից: «Երբեք չԷի մտածի, որ այդ փոքրիկ թռչնակն օձ կսպանի, ընդ որում, կարծես, իր ուտելու համար: Մտքովս Էլ չԷր անցնում, որ օձերը մտնում են դրա ճաշացուցակի մեջ»,- մեկնաբանել Է տեսածը Բենավիդեսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]