Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանի զինուժերն ուղարկվել են Քերալայի նահանգ՝ օգնելու հեղեղումներից տուժածներին

Հնդկաստանի զինուժերն ուղարկվել են Քերալայի նահանգ՝ օգնելու հեղեղումներից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ռազմածովային ուժերի հարավային հրամանատարությունը դադարեցրել Է բոլոր զորավարժությունները եւ անձնակազմին ուղարկել փրկելու եղանակային վատ պայմաններից տուժած Քերալա հարավային նահանգի բնակիչներին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հնդկաստանի ՌԾՈւ-ի մամուլի ծառայությունը: Քերալայի նահանգի դրությունը, որն անցած շաբաթվա կեսերից հայտնվել Է մուսոնային հզոր տեղատարափների իշխանության ներքո, շարունակում Է վատթարանալ: Տեղական իշխանությունների վերջին տվյալների համաձայն, օգոստոսի 8-ից մինչեւ 16-ն ընկած ժամանակահատվածում մահացածների թիվն արդեն հասել Է 73-ի:

Քերալայի վարչակազմն առաջիկա 24 ժամվա համար նահանգի ողջ տարածքում հայտարարել Է վտանգի «կարմիր» մակարդակ, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին ու ուխտագնացներին հորդորել Է ժամանակավորապես խուսափել ժողովրդականություն վայելող մի շարք վայրեր այցելությունից: ANI գործակալության տեղեկատվության համաձայն, առնվազն 82 զբոսաշրջիկներ այժմ չեն կարողանում հեռանալ Մունար հանրաճանաչ լեռնային առողջարանից, քանի որ այս քաղաքից ձգվող ճանապարհները կամ ջրով են ողողված, կամ արգելափակված են սողանքների հետեւանքով: Իշխանությունների գնահատումներով՝ այս տարի տարածաշրջանում մոլեգնում Է վերջին գրեթե 100 տարվա ընթացքում ամենաավերիչ մուսոնը:

Ընդհանուր առմամբ, երկրի ՆԳ նախարարության տվյալներով, սեզոնային անձրեւների սկսվելուց ի վեր Հնդկաստանի տարբեր մասերում զոհվել Է ավելի քան 770 մարդ, որոնց մեծ մասը՝ 200-ից ավելին, բաժին Է ընկնում Քերալային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]