Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամենամեծ ձեռքբերումը ոստիկանությունում կոռուպցիոն ռիսկերի վերացումն է. Օսիպյանը գնահատում է իր 100-օրյա գործունեությունը

Ամենամեծ ձեռքբերումը ոստիկանությունում կոռուպցիոն ռիսկերի վերացումն է. 
Օսիպյանը գնահատում է իր 100-օրյա գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը  նոր պաշտոնում 100-օրյա գործունեության ամենամեծ ձեռքբերում է համարում համակարգում կոռուպցիոն դրսևորումների վերացումը: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը նշեց, որ իր՝ ոստիկանապետի պաշտոնում 100 օրը լրանում է օգոստոսի 20-ին, և հանրությանը մանրամասն կտեղեկացնի պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի մասին։
«Ամենամեծ ձեռքբերումը, կարող եմ հպարտորեն և վստահ ասել, որ ՀՀ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Օսիպյանը:
Հարցին, թե արդյոք ավարտվե՞լ են կադրային փոփոխությունները ոստիկանությունում, և ի՞նչ նորություն կա ներքին զորքերի հրամանատար նշանակելու վերաբերյալ, քանի որ Լյովա Երանոսյանից հետո դեռ նշանակում չի արվել, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Կադրային փոփոխությունները (բնագավառներում), ինչպիսին ոստիկանության համակարգն է, միշտ եղել և լինելու են, իսկ ներքին զորքերի հրամանատարի վերաբերյալ ասեմ, որ ուսումնասիրություններ եմ կատարում և ունեմ մի քանի թեկնածու: Աշխատում եմ այնպիսի նշանակումներ լինեն, որ արժանի լինեն, բանիմաց լինեն և բացասական անցյալ չունենան»,- ասաց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]