Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու փորձ. ՀՔԾ պետ

Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես 
նախաքննությանը խոչընդոտելու փորձ. ՀՔԾ պետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս ունի, որ դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանը նաև հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դրա արդյունքում կհայտնվի անազատության մեջ ու չի կարողանա խոչընդոտել գործի քննությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանն այս պահին կարո՞ղ է լքել երկիրը, ինչին ի պատասխան ՀՔԾ պետն ասաց,  «Չեմ կարծում, որ նա կփորձի լքել երկիրը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, սակայն եթե նա փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու, քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, և կկիրառվի խափանման միջոց»:

2008 թվականի մարտի 1-ից 2 ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին  Հայաստանի  Հանրապետության պաշտոնաթող  Նախագահ  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին  մասով  այն  բանի  համար, որ  նա  այլ  անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանավորումը: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, սակայն Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել: Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշում է կայացրել:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]