Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՃՈ-ն կանցնի վարորդների աշխատանքի գնահատման բալային համակարգի. Օսիպյան

ՃՈ-ն կանցնի վարորդների աշխատանքի գնահատման բալային համակարգի. 
Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունը կանցնի վարորդների աշխատանքի գնահատման բալային համակարգին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նրա խոսքով՝ նորարարությունը նախատեսվում է ներդնել աշնանը: «Բալային համակարգը զսպող գործոն կհանդիսանա և կնպաստի կարգապահության բարձրացմանը ավտոճանապարհների վրա և ծանր ավտովթարների թվի կրճատմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համոզմունք հայտնեց Վալերիյ Օսիպյանը:

Վարորդների աշխատանքի գնահատման բալային համակարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր տարի վարորդներին տրամադրվելու է որոշակի բալ, որը նվազելու է յուրաքանչյուր խախտումից հետո: Յուրաքանչյուր խախտում իր հերթին ունենալու է բալային նիշ և դրանց համապատասխան էլ նվազելու են վարորդների բալերը: Երբ որևէ վարորդի բալերը՝ նվազելով կհասնեն զրոյի, վարորդը որոշ ժամանակով կզրկվի վարորդական իրավունքից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]