1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անձրեւից պաշտպանվելու նոր միջոց է գտնվել

Անձրեւից պաշտպանվելու նոր միջոց է գտնվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Blue Crate առցանց մանրավաճառի կայքում անձրեւից պաշտպանվելու անսովոր աքսեսուար է հայտնվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Mirror-ը: Նոր հովանոց-բաճկոնը հիշեցնում է լայն կոնաձեւ օձիք՝ գլխանոցով, որը լիովին փակում է գլուխն ու ուսերը:

Ջրանթափանց կտորը եւ ձեւը թույլ են տալիս, որ ջուրը հոսի երեսից՝ պաշտպանելով հագուստը: Ըստ կայքի տեղեկատվության՝ իրի եւս մեկ առավելությունն այն է, որ, ի տարբերություն սովորական հովանոցի, այն երկու ձեռքերն էլ ազատ Է թողնում: Blue Crate-ի կայքում հովանոց-բաճկոնը մատչելի է վարդագույն եւ կապույտ գույներով եւ երեք չափսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]