Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպը չունեցող ընտրություններ. Ոստիկանապետ  

Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպը չունեցող 
ընտրություններ. Ոստիկանապետ

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպ չունեցող ընտրություններ: 

«Վարչապետից ունեմ համապատասխան հանձնարարական, որպեսզի ապահովենք թափանցիկ ընտրություններ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ոստիկանապետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Ոստիկանապետի խոսքով՝ բացառվելու են ընտրակաշառքի դեպքերը, նման դրսևորումներ լինելու դեպքում և′ տվողը, և′ վերցնողը, և′ ոստիկանության այն աշխատակիցը, ում տեսադաշտում այդ ամենը կատարվել է, կենթարկվեն պատասխանատվության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սա իր գլխավորած կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին մասշտաբային ընտրություններն են: «Հույս ունենք, որ բոլորս գիտակցում ենք` այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ` օրինականության, թափանցիկության ու արդարության առումով»,-  ասել է կառավարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]