Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մադոննան 60 տարեկան Է

Մադոննան 60 տարեկան Է

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ին լրանում Է երգչուհի Մադոննայի (Լուիզա Չիկոնե) 60-ամյակը: Դրանցից 35-ը նա անցկացրել Է համաշխարհային փոփ-մշակույթի առաջնագծում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 1983 թվականին նրա դեբյուտային ալբոմի (ալբոմն այդպես Էլ կոչվում Էր՝ «Մադոննա») թողարկվելուց հետո երգչուհին ունեցել Է 10 համաշխարհային շրջագայություն:

Աշխարհում վաճառվել Է նրա ավելի քան 300 մլն ձայնագրություն՝ կրիչների՝ գոյություն ունեցող բոլոր ձեւաչափերով, ներառյալ ձայներիզները, խտասկավառակները եւ սկավառակները, ինչպես նաեւ թվային օրինակների տեսքով: Այդ ռեկորդի շնորհիվ Մադոննան Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվել Է որպես կոմերցիոն առումով ամենահաջողված երգչուհին ձայնագրման ինդուստրիայի պատմության մեջ: Մադոննայի 12 սկավառակները գլխավորել են հիթ-շքերթը: Ավելիին հասել են միայն «Բիթլզ»-ը եւ Էլվիս Փրեսլին: Լավագույն հիթերի Immaculate Collection հավաքածուն, որը թողարկվել Է 1990 թվականին, չարթերում մնացել Է 338 շաբաթ (6,5 տարի):

Դրա հետ մեկտեղ ավելի քան երկու ամիս այն գլխավորել Է հիթ-շքերթը: Եթե հարցնեն՝ «Դուք ի՞նչ գիտեք Մադոննայի երգացանկից»,-շատերի մտքում առաջինը կգա Like A Virgin երգը: Spotify սթրիմինգային ծառայության տվյալներով՝ 1984 թվականի այդ կոմպոզիցիան Մադոննայի ամենասիրված երգերից մեկն Է մնում նրա օգտատերերի շրջանում: Բրիտանական հիթ-շքերթի առաջին հնգյակում եղել Է Մադոննայի 46 թրեք: Ավելի շատ ունեցել Է միայն Էլվիսը: Ընդ որում՝ Մադոննայի ներկայությունը թոփ-5-ում կայուն Է երեք տասնամյակ՝ 1984 թվականի Like A Virgin երգից մինչեւ 2009 թվականի Celebration-ը: Forbes հանդեսը Մադոննայի կապիտալների ընդհանուր չափը գնահատում Է 580 մլն դոլար: Նա շատ ավելի հարուստ Է ամերիկացի մյուս երգչուհիներից (մեծ մասամբ ավելի ստույգ՝ առավելապես ԱՄՆ-ում ապրող ու աշխատող երգչուհիներից): Այսպես, վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Սելին Դիոնին Մադոննան գերազանցում Է 200 մլն դոլարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]