1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՇՊՀ նախկին պրոռեկտորի պաշտպաններն Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հետապնդումն իրավական չեն համարում

ՇՊՀ նախկին պրոռեկտորի պաշտպաններն Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ 
հետապնդումն իրավական չեն համարում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ու կալանավորման մասին որոշումն անհիմն են համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 16-ին տեղի ունեցած ասուլիսում լրագրողներին հայտնեց Ֆարմանյանի պաշտպան Նարեկ Ալոյանը: Նրա խոսքով` մեղադրանքի առաջադրման ու կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության մասին իրենք տեղեկացված չեն եղել ու դատական նիստին չեն մասնակցել, ինչն էլ հետախուզում հայտարարելու հիմք է դարձել:

«Երբևէ վարույթ իրականացնող մարմնից խուսափելու դեպք չի եղել: Անահիտ Ֆարմանյանը մեկնել է ամենամյա արձակուրդի, ինչի մասին վարույթն իրականացնող մարմինը տեղյակ է եղել: Ֆարմանյանն էլ կապի մեջ է եղել քննիչի հետ»,- նշեց փաստաբան Նարեկ Ալոյանը:

Փաստաբանների խոսքով` Ֆարմանյանի արձակուրդն ավարտվում է օգոստոսի վերջին, և Հայաստան վերադառնալու անհրաժեշտություն այս պահին չկա, սակայն Անահիտ Ֆարմանյանը պատրաստ է ցանկացած պահի ժամանել:

«Որևէ մեկը չի ցանկանում թեկուզ մեկ օրով անհիմն ազատազրկվել: Այս պահին կա Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում: Մենք բողոքարկելու ենք երկու որոշումներն էլ, իսկ Ֆարմանյանը Հայաստան կվերադառնա դրանց վիճարկումից հետո»,- նշեց Ալոյանը:

Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող հետապնդումն իրավական չի համարում:

«Սա կարող է լինել անձնական, քաղաքական կամ այլ հետապնդում, բայց իրավական չէ»,- ասաց Խուդոյանը:

Անահիտ Ֆարմանյանին 2018թ. օգոստոսի 7-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի համար (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով), նույն օրը Ֆարմանյանի նկատմամբ քննիչի որոշմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:

2018թ. օգոստոսի 8-ին դատարանը որոշել է կալանավորել Անահիտ Ֆարմանյանին:

Օգոստոսի 15-ին Անահիտ Ֆարմանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ մեղադրանքի իրական պատճառն իր ազգանունն է, ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]