Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան ԱՄՆ-ի կողմից պողպատի մաքսատուրքերի բարձրացումը բողոքարկելու Է ԱՀԿ-ում

Թուրքիան ԱՄՆ-ի կողմից պողպատի մաքսատուրքերի բարձրացումը բողոքարկելու Է 
ԱՀԿ-ում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան մտադիր Է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեքջանը: «Թուրքիան ԱՄՆ-ին հրավիրել Է Առեւտրի համաշխարհային կազմկերպության արբիտրների հարթակ: Ամերիկյան կողմն արդեն ստացել Է հրավերը:

Այսպիսով, մեր կողմից դատաքննություն Է նախաձեռնվել ԱՀԿ-ի շրջանակներում»,- ասել Է Պեքջանը՝ Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում: Նրա խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»:

Ի պատասխան Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի: Ռուխսար Պեքջանը հայտնել Է, որ ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերի ծավալը գնահատվում Է տարեկան ավելի քան 500 մլն դոլար: «ԱՄՆ-ը Թուրքիայի կարեւոր, բայց ոչ միակ առեւտրական գործընկերն Է: Անկարան միշտ Էլ մուտք ունի տարբեր այլընտրական շուկաներ: Մենք կրկնակի ավելացրել ենք ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքների մաքսատուրքերը, մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը կազմում Է 533 մլն դոլար»,- ասել Է նա: Պեքջանը նաեւ պատրաստակամություն Է հայտնել պաշտպանել «հայրենական ընկերությունների շահերը ԱՄՆ-ի անարդարացի քայլերից»: Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես կգա հայելային պատասխանով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]