Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իտալիայում երկու մարդ Է զոհվել տուրիստական ինքնաթիռի կործանումից. Treviso Oggi

Իտալիայում երկու մարդ Է զոհվել տուրիստական ինքնաթիռի կործանումից. Treviso Oggi

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ Է զոհվել Իտալիայի հյուսիսի Չիմադոլմո քաղաքի մերձակայքում տուրիստական ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Treviso Oggi հրատարակությունը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ օգոստոսի 16-ի երեկոյան ինքնաթիռն օդ Է բարձրացել Չիմադոլմոյի մերձակայքում, բայց վերթիռի ժամանակ դիպել Է Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կաբելին եւ բռնկվել: Դատելով ըստ ամենայնի՝ արտակարգ պատահարի հետեւանքով օդաչուն գլուխ չի հանել կառավարումից, եւ ինքնաթիռը տապալվել Է գետնին: Վթարի վայր ժամանած բժիշկները եւ հշեջները տղամարդու եւ կնոջ այրված մարմիններ են գտել ինքնաթիռի բեկորների մեջ: Տեղի կարաբիներները պարզում են պատահարի հանգամանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]