Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

80-ից ավելի անտառային հրդեհներ են մոլեգնում Ավստրալիայի հարավ-արեւելքում

80-ից ավելի անտառային հրդեհներ են մոլեգնում Ավստրալիայի հարավ-արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 650 մարդ եւ ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է տեղի հրշեջ ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ նահանգի տարածքում գրանցվել Է 81 հրդեհ, որոնցից 38-ն առայժմ չի հաջողվել տեղափակել: «Գրեթե 650 հրշեջներ շարունակում են հրդեհների մարման աշխատանքը, նրանց օգնում Է ավելի քան 40 միավոր ավիացիոն տեխնիկա»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բռնկումների մարումը դժվարանում Է ուժեղ քամու պատճառով, ճշտել են ծառայությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]