Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փհենյանը կոչ Է արել Սեուլին՝ հրաժարվել պատժամիջոցներից. Rodong Sinmun

Փհենյանը կոչ Է արել Սեուլին՝ հրաժարվել պատժամիջոցներից. Rodong Sinmun

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն պնդում Է, որ միջկորեական հարաբերությունները չեն կարողանա զարգանալ, եթե Հարավային Կորեան շարունակի պաշտպանել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Rodong Sinmun թերթի՝ օգոստոսի 16-ին հրապարակված մեկնաբանության մեջ:

«Մենք չենք կարող Հյուսիսի եւ Հարավի հարաբերություններն ի շահ մեր ազգի առաջ տանել եւ չենք կարող լիովին կատարել Փանմունջոմի հռչակագիրը, եթե Հարավային Կորեան կուրորեն միանում եւ հետեւում Է օտարերկրյա ուժերի կողմից կիրառվող պատժամիջոցներին, որոնք ցանկանում են խոչընոտել միջկորեական համագործակցությանը»,- նշում Է հրատարակությունը: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը նախօրյակին հայտարարել Է, որ միջկորեական հարաբերությունների զարգացումը կնպաստի Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ տարածաշրջանի խաղաղությանը: Ընդսմին նա նշել Է, որ այն Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման հավելումը չԷ:

«Թեեւ քաղաքականապես միավորումը կարող երկար ժամանակ պահանջել, Հարավի եւ Հյուսիսի միջեւ խաղաղության հաստատումը փոխադարձ բարեկամական այցերը, արդի տնտեսական հանրակցության կազմավորումը լիակատար ազատագրում կնշանակի մեզ համար»,- հայտարարել Է պետության ղեկավարը: Մուն Չժե Ինը հայտնել Է, որ Հարավային Կորեան ջանքեր Է գործադրում, որպեսզի մինչեւ ընթացիկ տարվա վերջն իր երկաթուղիներն ու ատոմոբիլային ճանապարհները միացնի հյուսիսկորեականների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am