Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Թրամփը ԿՀՎ-ի նախկին տնօրեն Բրենանին զրկել Է գաղտնի տեղեկատվությունից օգտվելու իրավունքից


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ջոն Բրենանից՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին պետից եւ պետության ներկայիս ղեկավարի մոլի քննադատից, հետ Է կանչել գաղտնի տեղեկատվությունից օգտվելու իրավունքը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն այս մասին հայտարարել Է՝ լրագրողների համար ընթերցելով Թրամփի կարգադրությունը, որտեղ Բրենանի պահվածքը որակված Է՝ արտասովոր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Հելսինկիում ամերիկա-ռուսական գագաթնաժողովից հետո Բրենանը կշտամբանքների տարափ Է թափել Թրամփի գլխին՝ նրան մեղադրելով պետական դավաճանության մեջ:

Անցյալ տարի Բրենանը հայտարարել Էր, թե 2016 թվականին Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր կապերի հետաքննությունը միանգամայն հիմնավորված Է: Թրամփն իր հերթին բազմիցս դա համարել Է «վհուկների որս»: Ջոն Բրենանը գաղտնի նյութերից օգտվելու իրավունքից իրեն զրկելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումը որակել Է իշխանության քաղաքականապես պատճառաբանված չարաշահում եւ վրեժ լուծելու միջոց՝ վարչակազմի հասցեին քննադատության համար: Ըստ որում Բրենանն ընդգծել Է, որ Թրամփին «չի հաջողվի զսպել» իրեն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ