Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

ԱՄՆ-ի Պետդեպը նշել Է սիրիական ճգնաժամի լուծման «միակ» միջոցը


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթն օգոստոսի 15-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը Ժնեւի գործընթացը գնահատում Է որպես Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման հասնելու միակ միջոցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ՄԱԿ-ի հովանու ներքո շարունակվող Ժնեւի գործընթացը դիտում ենք որպես Սիրիայում երկարաժամկետ քաղաքական լուծման հասնելու միակ կենսունակ միջոցը»,- ասել Է նա ճեպազրույցում ի պատասխան սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջը ՌԴ-ի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի սեպտեմբերյան գագաթնաժողովի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի վերաբերյալ հարցին: Նոյերթը հիշեցրել Է, որ օգոստոսի 15-ին ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հանդիպում Է ունեցել Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ, որը համակարգում Է Ժնեւի գործընթացը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ