Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածության հետևանքով Նյու Յորքի բորսաների ինդեքսները նվազել են


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի ֆոնդային բորսայի առանցքային ինդեքսները կտրուկ նվազել են՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ և պատասխան քայլեր ձեռնարկելու հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի Dow Jones արդյունաբերական ինդեքսը նվազել է 1.22 տոկոսով (307,5 կետով)՝ մինչև 24992,42 կետ, S&P 500 ինդեքսը նվազել է մինչև 1.27 տոկոսով և կազմել 2803.84, իսկ NASDAQ էլեկտրոնային բորսայի ինդեքսը՝ 1.72, տոկոսով, հասնելով 7734,11 կետի:

Առավելագույն անկում են ապրել General Electric-ի ՝2,35%-ով, Google-ի՝ 1,99%-ով, Citigroup-ի՝ 2,04%-ով, բաժնետոմսերի գնանշումները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ