Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները զրահատեխնիկայի միջոցով հաղթահարել են ջրառատ գետերը և արգելքները


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայի զինծառայողները  երկկողմ վաշտային մարտավարական զորավարժությունների շրջանակում մարտական կրակով հաղթահարել են լեռնային գետերը և արգելքները  «Կամխուդ » լեռնային հրաձգարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մինչ ջրային արգելքները հաղթահարելը, զինծառայողների հետ անցկացվել է հրահանգչական-մեթոդական պարապմունքներ՝ ԲՄՊ-2 զրահամեքենայի միջոցով ջրային արգելքները հաղթահարելու,   մանևր կատարելու և հետադարձ ընթանալու վերաբերյալ:

Վաշտային մարտավարական զորավարժությունների ընթացքում զինծառայողները զրահամեքենայի միջոցով առավելագույն արագությամբ հաղթահարել են 100 մետր երկարությամբ լեռնային գետեր, այդ ընթացքում հաղթահարելով արգելքները,  պտույտ և մանևր կատարելով պայմանական հակառակորդի խորտակված զրահատեխնիկայի մոտով: 

Հայաստանում երկկողմ վաշտային մարտավարական զորավարժություններում, ընդհանուր առմամբ, ներգրավվել է ավելի քան 500 զինծառայող և ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ նաև անօդաչու թռչող սարքեր:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ