Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալեքսեյ Չումակովը համերգով հանդես կգա Երևանում

Ալեքսեյ Չումակովը համերգով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս սիրված երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովը հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով: Չումակովը Երևանում կներկայացնի իր «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով: 

Համերգային շոուն հիշեցնելու է գեղեցիկ և ռոմանտիկ ներկայացում: Կներկայացվեն սիրված ու նոր ստեղծագործություններ: Սպասվում է անմոռանալի երեկո, որը դեռ երկար կմնա հանդիսատեսի հիշողություններում:

Նշենք, որ Չումակովը բուլղարա-հայկական ծագմամբ ռուս երգիչ է, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։ Ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից։ 2003 թվականին Չումակովը դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր։ 2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին շրջանի հաղթող։ 2014 թվականին ընդգրկված է եղել «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող այդ շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։ Այսօր արդեն հաջողված արտիստը բազմաթիվ համերգներով հանդես է գալիս Ռուսաստանում և աշխարհի տարբեր երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]