Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերությունների խարդախություններ է բացահայտել

Ոստիկանությունը վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերությունների 
խարդախություններ է բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ուսումնասիրություններով պարզվել է, որ համացանցի սոցիալական ցանցերում գովազդվում են Հայաստանում գործող տարբեր վարկային միջնորդներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դրանք գործելով իբրև վարկային կազմակերպություններ, իրենց դիմող քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով նրանց անվամբ Հայաստանում գործող բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ձևակերպում են վարկեր՝ վարկային պայմանագրում նշված գումարի 30-ից 70 տոկոսը պահելով որպես միջնորդավճար։ 

Վարկերը հիմնականում ձևակերպվում են այսպես. քաղաքացին վարկ ստանալու նպատակով դիմում է այսպես կոչված վարկային կազմակերպությանը, որտեղից նրան ուղեկցում են էլեկտրոնային և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութներ և նրա անվամբ ձևակերպում տեխնիկայի ապառիկ վաճառք։ Ապառիկը հաստատվելուց հետո քաղաքացուն տալիս են ապառիկի պայմանագրով հաստատված գումարի 60-ից 70 տոկոսը, մնացածը պահում իրենց՝ որպես միջնորդավճար։ Քաղաքացին, արդյունքում, չի ստանում գնված ապրանքը, սակայն բանկի նկատմամբ ձեռք է բերում ամբողջությամբ պայմանագրային պարտականությունները կատարելու պարտավորություն։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է վերը նշված գործունեությամբ զբաղվող 10 կազմակերպություն: Նախապատրաստվել են նյութեր։

Նշված գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունից տուժած քաղաքացիներին խնդրում ենք դիմել ոստիկանություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]