Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առնվազն 25 մարդ Է զոհվել Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով. Reuters

Առնվազն 25 մարդ Է զոհվել Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով. Reuters

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաքի արեւմուտքում առնվազն 25 մարդ Է զոհվել, եւս 35-ը՝ տուժել օգոստոսի 15-ին իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ Pajhwok գործակալությունը հաղորդել Էր, որ մահապարտ ահաբեկիչը պայթյուն Է իրականացրել Դաշթ-ե-Բարչիի շրջանի 18-րդ ոստիկանական օկրուգում՝ տեղի ուսումնական կենտրոնի մերձակայքում: Երկրի տարածքում գործող ծայրահեղական ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]