Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերաբացվեց Գյումրու Նեկրասովի փողոցը

Վերաբացվեց Գյումրու Նեկրասովի փողոցը

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգումից հետո օգոստոսի 15-ին վերաբացվեց Գյումրու Նեկրասովի փողոցը: Մոտ 290 մետր երկարություն ունեցող փողոցն ու դրա մայթերը հիմնանորոգվել են համայնքային բյուջեի միջոցներով: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում կարևորեց երկրորդական փողոցների հիմնանորոգումն ու բարեկարգումը, հատկապես, երբ դա իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով:

Սամվել Բալասանյանը նաև անդրադարձավ այս պահին քաղաքի տարբեր փողոցներում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին՝ միաժամանակ ընդգծելով, որ դեռ շատ փողոցներ են բարեկարգվելու: Թաղի բնակիչներն, իրենց հերթին, շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին ու բոլոր այն անձանց, որոնց ջանքերի շնորհիվ իրականացվել են փողոցի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները: Համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվել և այսօր արդեն շահագործման են հանձնվել նաև Մադոյան և Ղուկասյան փողոցները: Ընթացքի մեջ են համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվող Հակոբյան փողոցի (Ռուսթավելի փողոցից Շիրազի փողոց) ձգվող հատվածի շինաշխատանքները:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]