Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնական կենդանաբանական այգում պանդա Է ծնվել

Ճապոնական կենդանաբանական այգում պանդա Է ծնվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Սիրահամա քաղաքի (Վակայամայի պրեֆեկտուրա) կենդանաբանական այգում Ռաուխին անունով մեծ պանդայի Էգն օգոստոսի 15-ին ձագ Է լույս աշխարհ բերել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է կենդանաբանական այգու ղեկավարութունը, ուրախալի իրադարձությունը փոքր-ինչ մթագնվել Է նորածին Էգի ընդհանուր վիճակի պատճառով. նրա քաշը կազմել Է ընդամենը 75 գրամ, իսկ մարմնի երկարությունը՝ 15,5 սանտիմետր, որոնք համարվում են շատ ցածր ցուցանիշներ: Ձագին խնամելու համար անհապաղ տեղավորել են ինկուբատորում: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին Վակայամայում ծնված Յուիխին պանդան կշռում Էր 197 գրամ:

«Այժմ մենք նրանք կաթ ենք տալիս ներարկիչի օգնությամբ, քանի որ նրա բերանը շատ փոքր Է, եւ նա չի կարող սնվել մայրական կաթով: Մենք շատ ուշադիր հետեւում ենք ձագի վիճակին»,-պատմել Է կենդանաբանական այգու ներկայացուցիչը: Նշվում Է, որ Էյմեյա արու պանդան, որից ստացվել Է սերունդը, 25 տարեկան Է՝ մարդկային չափանիշներով՝ մոտավորապես 70 տարեկան, եւ փորձագետները զարմացած են նրա անսպասելի բեղմնավորությունից: Միեւնույն ժամանակ Ռաուխինը նույնպես երիտասարդ չԷ: Նա ծնվել Է Ճապոնիայում 2000 թվականին եւ իր կյանքի գրեթե 18 տարվա ընթացքում հասցրել Է ունենալ մեծ ընտանիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]