Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դանիան ցանկապատ կկառուցի Գերմանիայի հետ սահմանին. Deutsche Welle

Դանիան ցանկապատ կկառուցի Գերմանիայի հետ սահմանին. Deutsche Welle

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիան պատրաստվում Է սկսել 70-կիլոմետրանոց ցանկապատի կառուցումը Գերանիայի հետ սահմանին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deutsche Welle-ն: Այդ կառուցվածքը պետք Է դանիական ընտանի խոզերին պաշտպանի գերմանական վայրի վարազներից, որոնք խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածողներ են:

Նշվում Է, որ ո՛չ բուն թագավորությունում, ո՛չ Էլ Գերմանիայում ոչ մի անգամ չեն գրանցվել այդ հիվանդության դեպքեր, սակայն դրանք գրանցվել են Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Լեհաստանում: Մեկուկես մետր բարձրությամբ փակոցը կկառուցեն 2019 թվականին:

Ցանկապատի շինարարությունը կնստի 11 միլիոն եվրո: Շատերը համոզված են, որ պարիսպը չի օգնի լուծելու խնդիրը, իսկ բնապահպանները երկյուղ են կրում, որ ցանկապատը կխանգարի մյուս կենդանիների՝ եղջերուների, գայլերի, ջրասամույրների եւ աղվեսների միգրացիային: Այս տարվա հունիսին խորհրդարանը որոշում Է ընդունել ցանկապատի կառուցման մասին: Այն ակտիվորեն պաշտպանել են Դանիայի ժողովրդական կուսակցության պատգամավորները, որոնք անցյալ տարվա հունիսին կայացած ընտրություններում ստացան 179 մանդատներից 37-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]