Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իտալիայի կառավարությունն ազգային սուգ կհայտարարի Ջենովայի ողբերգության կապակցությամբ

Իտալիայի կառավարությունն ազգային սուգ կհայտարարի Ջենովայի ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կառավարությունն ազգային սուգ կհայտարարի Ջենովայի մերձակա Մորանդի կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների հիշատակին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտնել Է Իտալիայի հյուսիսի Լիգուրիայի մարզի վարչակազմի ղեկավար Ջովանի Տոտին, որի խոսքը մեջբերել Է TG com 24 հեռուստաալիքը: «Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն մեզ հավաստել Է, որ կառավարությունն ազգային սուգ կհայտարարի Ջենովայի ողբերգության կապակցությամբ»,- ասել Է նա:

Ջենովայով անցնող A10 ավտոուղու կամրջի 200-մետրանոց հատվածն օգոստոսի 14-ին ժամը 11:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:36-ին) փլվել Է պահեստների եւ երկաթգծերի վրա: Արտակարգ պատահարի պահին կամրջի վրա գտնվում Էր 30 ավտոմեքենա: Պրեֆեկտուրայի վերջին տվյալների համաձայն, փլուզման հետեւանքով զոհվել Է 39 մարդ: Փլուզման վայրից տարհանվել Է 632 մարդ, շատերն անհայտ կորած են համարվում: Որոնողափրկարարական աշխատանքները ողբերգության վայրում շարունակվում են: Պատահածի կապակցությամբ Ջենովայում երկօրյա սուգ Է հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]