Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բաղրամյան համայքի ղեկավարը կասկածվում է չարաշահումներ կատարելու մեջ. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Բաղրամյան համայքի ղեկավարը կասկածվում է չարաշահումներ կատարելու մեջ. 
ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են կոռուպցիոն դրսևորման հերթական դրվագը, այս անգամ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել:

2017-2018 թվականներին համայնքի ճանապարհները և ոռոգման ցանցը հիմնանորոգելու, ծառութուփ ձեռք բերելու և տնկելու, խաղահրապարակ կառուցելու համար բյուջեով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, տարբեր տնտեսվարողների հետ նախնական համաձայնությամբ, կնքվել են աշխատանքն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կատարողական կեղծ ակտեր:

Ընդհանուր առմամբ յուրացվել է ավելի քան երկուսուկես միլիոն դրամ: Բացի այս, պարզվել է, որ Սահարյանն անցած տարվա դեկտեմբերից երաժշտական դպրոցի տնօրեն է ձևակերպել իր դստերը, իսկ այս հունվարից համայնքապետարանի հաշվապահի դստերը ձևակերպել է նույն դպրոցի հաշվապահ: Երկուսն էլ աշխատանքի երբևէ չեն հաճախել:

Ընդհանուր վնասը 925 հազար դրամ է: Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]