Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Որոշ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները կանջատվեն երկու ժամով

Որոշ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները կանջատվեն 
երկու ժամով
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքների պատճառով օգոստոսի 16-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչ 08.00-ն, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 107.7 ՄՀց, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 103.8 ՄՀց, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 91.1 ՄՀց, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 69.77 ՄՀց, «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊԸ-FM 90.7 ՄՀց, 
«ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-FM 90.1 ՄՀց, 
«ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ» ՍՊԸ-FM 103.5 ՄՀց, 
«ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊԸ-FM 106.9 ՄՀց, 
«ԻՄՊՈՒԼՍ» ՍՊԸ-FM 106.5 ՄՀց,
«ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊԸ-FM 100.7 ՄՀց,
«ՔԻՍ ԷՖ ԷՄ» ՍՊԸ-FM 88.3 ՄՀց, 
«ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊԸ-FM 89.3 ՄՀց, 
ՄԻՐ-FM 93.7 ՄՀց:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]