Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆիլիպիններում բանուկ ճանապարհով ուրվական Է անցել մեքենաների միջով. տեսանյութ

Ֆիլիպիններում բանուկ ճանապարհով ուրվական Է անցել մեքենաների միջով. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս վախեցնող կադրերը նկարահանվել են երկու տարբեր վայրերում, որոնք գտնվում են միմյանցից ոչ հեռու, բայց ուրվականի սեւավուն կերպարանքն ամենուրեք նույնն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսահսկման խցիկով նկարահանված կադրերում երեւում Է, թե ինչպես են սովորական ճանապարհի երկու ուղղություններով երթեւեկում ավտոմեքենաները:

Մոտավորապես 15 վայրկյան անց վերին մասում կարելի Է տեսնել, թե ինչպես Է, չգիտես որտեղից, հայտնվում սեւավուն կերպարանքը: Նա ուղիղ գնում Է ճանապարհի կողմն՝ ուշադրություն չդարձնելով ավտոմեքենաների վրա: Հասնելով մյուս կողմը՝ կերպարանքը նույնքան անսպասելիորեն անհետանում Է: Երկրորդ տեսագրության մեջ այդ ճանապարհից ոչ հեռու գտնվող խանութի մոտ ամրացված խցիկը նույնպես սեւավուն կերպարանք Է նկարարահանել: Այս դեպքում ուրվականը նույնպես հայտնվում Է անսպասելիորեն, բայց այս անգամ աշխատողի թիկունքին: Նա կանգնում Է նրանից փոքր-ինչ դեպի ձախ ու քարանում: Շուրջ 20 վայրկյան կանգնելով այնտեղ՝ կերպարանքն անհետանում Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am