Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գիտնականները քնատության նոր վտանգ են բացահայտել

Գիտնականները քնատության նոր վտանգ են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդկիկ, որոնք քնի հետ կապված խնդիրներ ունեն, իրենց միայնակ են զգում եւ հաճախ են խուսափում մարդկանց հետ շփումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Ուսումնասիրությանը մասնակցել են 18 երիտասարդներ, որոնք հետազոտություն են անցել նորմալ գիշերային քնից եւ անքնությունից հետո: Բոլոր դեպքերում հետազոտվողները հաջորդ օրը դիտել են մի տեսահոլովակ, որտեղ մարդը դեմքի չեզոք արտահայտությամբ մոտենում Է խցիկին: Կամավորները պետք Է սեղմեին կոճակը, որը տեսանյութի դիտումը կանգնեցնում Է այն պահին, երբ նրանք սկսում Էին հոգեբանական անհարմարություն զգալ:

Պարզվել Է, որ մասնակիցներն անքուն գիշերվանից հետո կոճակը սեղմում Էին անհամեմատ ավելի շուտ, քան նորմալ քնի դեպքում: Բացի այդ, ուղեղի սքանավորման արդյունքները ցույց են տվել, որ անբավարար քնածների ուղեղի մեջ գործել Է այն նեյրոնային շղթան, որը պատասխանատու Է պոտենցիալ սպառնալիքներին հակազդելու համար: Ուղեղի մյուս հատվածը, որն ապահովում Է սոցիալական փոխգործակցությունը, ընդհակառակը, պակաս ակտիվ Է դարձել:

Ուսումնասիրության երկրորդ մասում հազարից ավելի կողմնակի դիտորդներ հետեւել են գիտափորձի տեսագրությանը, չիմանալով այն մասին, որ մասնակիցները զրկված են եղել քնից: Նրանց կարծիքով, փորձարկվողները միայնակ մարդիկ Էին, որոնք խուսափում Էին շրջապատի մարդկանց հետ շփվելուց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]