Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԴՀԿ-ն միանում է վարչապետի նախաձեռնած հանրահավաքին

ՍԴՀԿ-ն միանում է վարչապետի նախաձեռնած հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին միանալու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է կուսակցության Հայաստանի վարչության տարածած հայտարարությունը:

«Օգոստոսի  17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում ՝ ամփոփելու իր կառավարության 100 աշխատանքային օրերը: Միաժամանակ գիտակցում ենք, որ սա ոչ միայն հաշվետվության, այլև ժողովրդի՝ հեղափոխության հռչակած արժեքներին հավատարիմ մնալու ապացույց-քայլն է լինելու:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ոչ միայն Հայաստանյան, այլև աշխարհասփյուռ իր կառույցներով, առաջին իսկ օրերից կանգնած է եղել թավշյա հեղափոխության շարքերում, ու այսօր ևս շարունակելու է իր պայքարը այդ շրջանակում: Հակահեղափոխությունը չի հաղթելու, թույլ չենք տալու: Ուստի մեր համերաշխությունն ենք հայտնում վարչապետին, կառավարությանը և օգոստոսի 17-ին. Ժամը 18.30 միահամուռ շարքերով գտնվելու ենք Հանրապետության հրապարակում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]