1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի 
ներկայացել նիստին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը վատառողջ լինելու պատճառով ի վիճակի չի եղել ներկայանալու դատական նիստին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դատարանում հայտնեց Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

«Նրա արյան ճնշումը բարձրացել է,  ունի ուժեղ գլխացավ և ի վիճակի չէ  տեղից վեր կենալու, այդ իսկ պատճառով հնարավորություն չի ունեցել ներկայանալու դատարան»,- ասաց Պետրոսյանը:

 Արձանագրելով, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, Պավել Մանուկյանին հնարավոր չի եղել տեղափոխել դատարան ` նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատական նիստը հետաձգեց:

Նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին ժամը 16:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]