Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իշխանությունները նախազգուշացրել են Ջենովայում աղետի զոհերի թվի զգալի աճի մասին

Իշխանությունները նախազգուշացրել են Ջենովայում աղետի զոհերի թվի զգալի աճի մասին


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Լիգուրիայի մարզի ղեկավար Ջովանի Տոտին օգոստոսի 15-ին նախախազգուշացրել Է, որ Ջենովայում կամրջի մի մասի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը կարող Է զգալիորեն աճել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք շարունակում ենք որոնողա-փրկարարական աշխատանքները կամրջի տակ: Մենք դեռեւս չենք հասել բոլոր գոտիներին: Աշխատում ենք գտնել բազմաթիվ անհայտ կորածների»,-ասել Է Տոտին իտալական հեռուստատեսության եթերում:

Նրա տեղեկատվությամբ, «տուժածների մեծամասնությունը, ինչպես հայտնում են բժիշկները, ապաքինվելու լավ շանսեր ունեն»:

Վերջին տվյալների համաձայն, Ջենովայում կամրջի 200-մետրանոց հատվածի փլվելու հետեւանքով զոհվել Է առնվազն 38 մարդ: Զոհվածների թվում կան երեխաներ: Նրանցից մեկն ութ տարեկան Է, մյուս երկուսը՝ 12 եւ 13 տարեկան: Նաեւ նշվում Է, որ զոհվածներից երեքը ֆրանսիացիներ են:

Ներկայում տուժածների թիվը հասնում Է 16-ի: Նրանցից 12-ը ծանր վիճակում են:

Կամրջի փլուզումը տեղի Է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Շուրջ 440 բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, քանի որ կամրջի կոնստրուկցիաներն ընկել են դրանց վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]