Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամփոփվել են զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները

Ամփոփվել են զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, որոնք փաստում են քաղաքացիների և զորակոչային մարմինների հետ հանձնաժողովի արդյունավետ համագործակցության մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստացված 142 դիմում-բողոքից ընթացք է տրվել 80-ին, որից 74-ը հասցեագրվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին՝ անդրադառնալով զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին։ Հանձնաժողովի առաջարկություններից և նկատառումներից ելնելով 27 զորակոչիկ ուղեգրվել են լրացուցիչ և ստուգիչ հետազոտությունների, 2-ը՝ վիրահատության, վերագնահատվել են 10 զորակոչիկի առողջական վիճակն արտացոլող հետազոտական տվյալները։ Արդյունքում՝ վերանայվել է զինծառայության պիտանելիության վերաբերյալ 28 եզրակացություն, 10 զորակոչիկ ճանաչվել են զինծառայությանը ոչ պիտանի, 1-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի, 17-ին տրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ բուժման նպատակով։ Եվս 10 զորակոչիկի վերաբերյալ կայացվել են լրացուցիչ փորձաքննական եզրակացություններ, որոնցով սահմանափակվել է նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը զինվորական ծառայության ընթացքում։ Հանձնաժողովն ընթացք է տվել նաև 3 պարտադիր ժամկետային զինծառայողի վերաբերյալ դիմում-բողոքի, որոնց լուծումը վերահսկվում է հասարակական խորհրդի կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]