Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շանսերը մինիմալ են, բայց հավատում ենք մեր լավ խաղին ու հաղթանակին. Էդգար Մանուչարյան

Շանսերը մինիմալ են, բայց հավատում ենք մեր լավ խաղին ու հաղթանակին. Էդգար Մանուչարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանը խոսել է Ռումինիայի չեմպիոն «Կլուժ»-ի դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի մասին: «Պատասխան խաղից առաջ ունենք շատ լավ տրամադրություն: Չնայած հոգնած ենք, սակայն դա չխանգարեց անցկացնել լավ մարզում:

Ինչ վերաբերում է «Կլուժ»-ի հետ խաղին, իհարկե, շանսերը շատ մինիմալ են, բայց մենք հավատում ենք մեր լավ խաղին ու հաղթանակին: Պետք է ամեն ինչ փորձենք, հենց այնպես խաղը չենք տա, կպայքարենք մինչեւ վերջ եւ արդեն վերջում պարզ կլինի:

Արդեն շատ լավ մարզավիճակում եմ: Կարծում եմ՝ կարող եմ անցկացնել ամբողջ հանդիպում, ֆիզիկապես շատ լավ եմ զգում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի հավաքականի հարձակվողի խոսքը մեջբերում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը:

Երևանում կայացած առաջին խաղում  «Ալաշկերտ»-ը պարտվել է 0:2 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Ռումինիայում և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Այս դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիա»-ի (Վարշավա) ու Լյուքսեմբուգի «Դյուդելանժ»-ի միջև դիմակայության հաղթողը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]