Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

National Interest-ը «պատահական» համաշխարհային միջուկային պատերազմ Է կանխատեսել

National Interest-ը «պատահական» համաշխարհային միջուկային պատերազմ Է կանխատեսել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Չինաստանը կարող են միանգամայն պատահականորեն համաշխարհային միջուկային պատերազմ սկսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է National Interest ամերիկյան հանդեսը:
Հրատարակությունը նշում Է, որ առաջ համաշխարհային տերությունների հսկման եւ հետախուզման համակարգերը կիրառվում Էին միայն միջուկային բալիստիկ հրթիռների արձակումներին հետեւելու համար: Իսկ ներկայում այդ համակարգերը սկսել են օգտագործել նաեւ ոչ միջուկային մարտագլխիկների արձակումները հսկելու համար: Այդպիսով՝ այդ համակարգերը կարող են պատահականորեն շփոթել միջուկային եւ ոչ միջուկային զենքի օգտագործումը, ինչը կբերի մյուս կողմի համապատասխան հարվածին:
Բացի այդ, թվարկված երկրները միտումնավոր շփոթեցնում են միմյանց՝ միջուկային եւ ոչ միջուկային զենքը տեղակայելով նույն վայրերում: Օրինակ, ինչպես գրում Է National Interest-ը, Ռուսաստանը միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռներ կրող իր սուզանավերը տեղավորում Է նույն այն վայրում, որտեղ տեղակայված են սովորական սպառազինությամբ սուզանավերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]