Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկվայում վախճանվել Է գրող Էդուարդ Ուսպենսկին

Մոսկվայում վախճանվել Է գրող Էդուարդ Ուսպենսկին


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում 80 տարեկան հասակում վախճանվել Է գրող, սցենարիստ, մանկական գրքերի հեղինակ եւ հեռուստահաղորդավար Էդուարրդ Ուսպենսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցները վերջին տարիներին նա բուժվում Էր ուռուցքային հիվանդությունից:

Օգոստոսի սկզբին հաղորդվել Էր, որ գրողը կորցրել Է գիտակցությունը Պուչկովո գյուղի՝ իր տանը, նրան անհետաձգելի օգնություն րԷ պահանջվել:

Ուսպենսկին ստեղծել Է բազմաթիվ հանրաճանաչ հերոսներ՝ կոկորդիլոս Գենային եւ Չեբուրաշկային, կատու Մատրոսկինին, Քեռի Ֆյոդորին, փոստատար Պեչկինին եւ շուն Շարիկին: Ընդհանուր առմամբ գրողի սցենարներով եւ ստեղծագործություններով նկարահանվել Է 60 մուլտֆիլմ:

Ուսպենսկու ստեղծագործությունները թարգմանվել են 25 լեզուներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]