Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է նոր պայմանագիր կնքել Դավիդ Դե Խեայի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է նոր պայմանագիր կնքել Դավիդ Դե Խեայի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է մոտակա ժամանակներում իսպանացի դարպասպահ Դավիթ Դե Խեայի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցություններ սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ին:

27-ամյա դարպասապահի հետ ներկայումս գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2019թ ամռանը: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը իրավունք ունի ևս 12 ամսով երկարաձգելու այդ այմանագիրը: Սակայն «կարմիր սատանաները»  հույս ունեն միանգամից նոր համաձայնագիր կնքել դարպասապահի հետ:

Արդեն մեկ անգամ չէ, որ հաղորդվել է Դե Խեայի նկատմամբ Մադրիդի «Ռեալ»-ի ունեցած հետաքրքրության մասին: «Սերուցքայինները» իսպանացուն ձեռք բերելուն շատ մոտ էին 2015թ-ին: Հնարավոր տրանսֆերի շուրջ սպեկուլյացիան չէր դադարում մինչև այն ժամանակ, երբ այս ամռանը մադրիդցիները «Չելսի»-ից ձեռք բերեցին Տիբո  Կուրտուային:

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ անգլիական ակումբը իսպանացի դարպասապահին ընդհանուր 50 մլն դոլար արժողությամբ 5 տարվա  պայմանագիր կառաջարկի: Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011թ-ին Մադրիդի «Ատլետիկո»-ից: 2017/2018թթ մրցաշրջանում նա Անգլիայի առաջնության 37 հանդիպման է մասնակցել, որից 18-ում սեփական դարպասը կարողացել է անառիկ պահել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]