Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Զաքյան - Խորենացի խաչմերուկի մոտ ծառը ընկել է մեքենայի վրա


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օգոստոսի 14-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան - Խորենացի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառը կոտրվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է մոտակայքում կայանած Toyota Land Cruiser Prado մակնիշի (վարորդը՝ Ս. Ա.) և Lexus մակնիշի (վարորդը՝ Գ. Պ.) ավտոմեքենաների վրա:

Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառի ճյուղերը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ