Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

«Բանանց»-ն օրական երկու մարզում է անցկացնում Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ը գլխավոր մարզչի պաշտոնակատար Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ սկսել է պատրաստվել իր հաջորդ հանդիպմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանի առաջնության երրորդ տուրը «Բանանց»-ը բաց է թողնելու, իսկ չորրորդ տուրում օգոստոսի 22-ին սեփական հարկի տակ հյուրընկալելու է Վանաձորի «Լոռի»-ին:

«Թիմն անցել է օրական երկու մարզումներով ցիկլի և մարզվում է առաջնության ձախողված մեկնարկն անցյալում թողնելու և միավորների պաշարն ավելացնելու մեծ ցանկությամբ և վճռականությամբ»- նշված է հաղորդագրության մեջ:

Արամ Ոսկանյանը «Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է մի քանի օր առաջ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ