Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Ֆերնանդո Ալոնսոն ավարտում է մրցելույթները «Ֆորմուլա-1»-ում


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորմուլա-1»-ի կրկնակի չեմպիոն իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն 2019 թվականից հանդես չի գալու «արքայական մրցումներում»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Մակլարեն»-ի պաշտոնական կայքը:

ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ալոնսոն կարիերան կշարունակի հյուսիսամերիկյան մրցումներում՝ IndyCar-ում:

Ալոնսոն, ով հուլիսի 29-ին դարձել է 37 տարեկան, «Ֆորմուլա-1»-ում սկսել է հանդես գալ 2001 թվականին: Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Մինարդի», «Ռենո», «Մակլարեն» և «Ֆերարի» թիմերում: Իսպանացին «Ֆորմուլա-1»-ի մրցաշարերում հաղթել է 2005 և 2006 թվականներին, և, ընդհանուր առմամբ, նա հաղթել է 32 մրցավազքերում:

«Ֆորմուլա-1»-ի ընթացիկ մրցաշրջանում իսպանացին 44 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:          

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ