Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջել է աշխատասենյակներում, ծանոթացել քաղաքաշինական քաղաքականություն վարող մարմնի տարբեր ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, շրջայցն ավարտելուց հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ քննարկել է ոլորտի մի շարք հիմնախնդիրներ, խոսել դրանց լուծման ուղիների մասին:

Կառուցապատման նպատակով տրամադրվող թույլտվությունների էլեկտրոնային համակարգ ներդնելը մեկն է այն հարցերից, որի լուծման համար հարկավոր են որոշակի նախապայմաններ՝ այլ մարմինների տվյալների բազաների հետ ինտեգրում և դրա շնորհիվ փաստաթղթերի նույնականացում, գործող համակարգի արդիականացում և այլն:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը փոխվարչապետին ներկայացրել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նորարարական շինարարական տեխնոլոգիա է կիրառվելու: Նշված մեթոդով մինչև դեկտեմբերի 7-ը կառուցված ցուցադրական տունն իրականացվելու է էներգախնայող տեխնոլոգիաներով, որից հետո քննարկվելու է աղետի գոտու տարբեր բնակավայրերում մնացած տները նույն եղանակով կառուցելու հարցը:   

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով Քաղաքաշինության կոմիտեի  դերն ու նշանակությունը, վստահություն է հայտնել, որ առաջիկայում կառույցի գործունեության հետևանքով լուրջ արդյունքներ են արձանագրվելու և ներկայացված բոլոր ծրագրերը նպաստելու են մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]