Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քաղաքաշինության կոմիտեն կշարունակի համագործակցել «Երևան, իմ սեր» հիմնադրամի հետ

Քաղաքաշինության կոմիտեն կշարունակի համագործակցել «Երևան, իմ սեր» 
հիմնադրամի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն այցելել է «Երևան, իմ սեր» հիմնադրամ, որը գործում է հենց հիմնադրամի միջոցներով վերականգնված շենքում (Սբ. Սարգիս եկեղեցու հարակից տարածքում, Իսրայելյան փողոցի վրա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, այցն իրականացել է վերջերս Կոմիտեում տեղի ունեցած հանդիպման և համատեղ որևէ ծրագիր կյանքի կոչելու պայմանավորվածության շրջանակներում:

Ավետիք Էլոյանն ու հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը միասին շրջել են սենյակներով, ծանոթացել այն հատվածներին, որոնք անհատույց տրամադրվել են «Save the Children» («Փրկենք երեխաներին») բարեգործական կազմակերպությանը, մասնագիտական գնահատական տվել կատարված աշխատանքներին:

(Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ կենտրոնը» հիմնադրվել է «Save the Children» կազմակերպության և «Երևան, իմ սեր» հիմնադրամի համագործակցության արդյունքում):

Շրջայցի ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը սկսել ճարտարապետական արժեք ներկայացնող, սակայն անմխիթար վիճակում գտնվող որևէ կառույց վերականգնելու ծրագրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]