1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տնտեսագետը Հայաստանի տնտեսության շարունակական աճ է տեսնում

Տնտեսագետը Հայաստանի տնտեսության շարունակական աճ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում իներցիոն ուժով տնտեսության աճ է արձանագրվում. սա պայմանավորված է նաև նախորդ իշխանությունների արդյունքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Դրականն այն է, որ դա շարունակական է և չի ընդհատվել, այսինքն՝ մեր երկրում տեղի չեն ունեցել այնպիսի գործընթացներ, որոնք կխոչընդոտեին այդ աճը»,- նշեց Մանասերյանը և հավելեց, որ տնտեսական բոլոր ցուցանիշները դրական են:

Արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, զբոսաշրջության և մի շարք այլ կարևոր ոլորտներում աճ է արձանագրվել:

Տնտեսագետի պնդմամբ՝ հարևան երկրներում՝ Իրանում, Թուրքիայում, Ռուսաստանում ազգային արժույթի արժեզրկումն իր հետեւանքները կթողնի Հայաստանի տնտեսության վրա:

«Դրամավարկային քաղաքականությունը հանգեցրել է որոշակի կայունության, որը շատ կարևոր ֆոն է գործարար աշխարհի համար: Մեր հարևանների մոտ, որտեղ տնտեսությունը բավական լուրջ տեմպերով աճ էր արձանագրում, հատկապես Վրաստանում և Թուրքիայում, ֆինանսական համակարգը չկարողացավ համապատասխանել տնտեսական զարգացումներին»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]