Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Ջենովայում կամրջի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել Է 22-ի



ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 22-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի փոխնախարար Էդոարդո Ռիքսին:
«Սա ողբերգություն Է, իսկական աղետ»,-ասել Է նա Rainews24 հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ վիրավորվել Է ութ մարդ:
Կառավարական Կիջի պալատի աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն այսօր երեկոյան կժամանի Ջենովա:
Նա արձակուրդում Էր: Սպասվում Է, որ վարչապետը Ջենովայում կմնա նաեւ օգոստոսի 15-ին: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ անհապաղ արտակարգ պատահարի վայր Է մեկնել Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցածքի նախարար Դանիլո Տոնինելին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ