Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան չի պաշտպանի Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները. Չավուշօղլու

Թուրքիան չի պաշտպանի Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները. Չավուշօղլու


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան երբեք չի պաշտպանել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ու չի պաշտպանի պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Մենք երբեք չենք պաշտպանել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ մենք հայտարարել ենք, որ չենք միանա դրանց»,-օգոստոսի 14-ին ասել Է Չավուշօղլուն լրագրողներին:
«Ինչ-որ մի երկիր պատժամիջոցներ Է սահմանում եւ մյուս երկրներին հանձնարարություն Է տալիս պաշտպանել իրենց որոշումը. նման աշխարհ չկա այլեւս: Երբ դուք պատժամիջոցների մասին որոշում Էիք ընդունում, արդյոք մեզ հետ խորհրդակցեցիք: Արդյոք դուք ստացել եք դրա վերաբերյալ մեր կարծիքը»,-հավելել Է Թուրքիայի ԱԳ նախարարը:

«Եթե միակողմանի կարգով որոշում Է ընդունվում, մենք չենք միանա դրան»,-եզրափակել Է նա, հաղորդվել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]