Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման օրինագիծը հրապարակվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի կայքում

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման օրինագիծը հրապարակվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի կայքում


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման օրինագծի տեքստը, որն ավելի վաղ ներկայացրել Էին մի խումբ սենատորներ, հրապարակվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման անհրաժեշտության վերաբերյալ սենատորների հայտարարությունը տարածվել Է օգոստոսի 2-ին, սակայն օրինագծի ամբողջական տեքստն այն ժամանակ չԷր հրապարակվել:
Ամերիկացի սենատորների խումբն առաջարկում Է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պետական բանկերի եւ ՌԴ-ի պետպարտքի նոր թողարկումների դեմ: Այս մասին ասված Է S.3336 օրինագծում, որը կոչվում Է «ՆԱՏՕ-ի զորեղացման, միջազգային կիբեռհանցավորության դեմ պայքարի եւ Ռուսաստանի Դաշնությանը լրացուցիչ պատժամիջոցների ենթարկելու մասին»:

Օրինագիծն առաջարկել են սենատորներ Լինդսի Գրեմը, Բոբ Մենենդեսը, Քորի Գարդները, Բեն Քարդինը, Ջոն Մակքեյնը եւ Ջին Շահինը:

Փաստաթղթում առաջարկվում Է նոր սահմանափակումներ մտցնել ՌԴ-ի ֆինանսական հատվածի նկատմամբ: Մասնավորապես, ԱՄՆ-ի ռեզիդենտներին կարգելվի մասնակցել ՌԴ-ի նոր պետպարտքի հետ կապված գործառնություններին, որը կթողարկվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 180 օր անց: Արգելքը կտարածվի բոլոր պետական պարտատոմսերի, ինչպես նաեւ 14 օրվանից ավելի շրջանառության ժամկետով ածանցյալ ֆինանսական միջոցների վրա:

Բացի դրանից, սենատորներն առաջարկում են ԱՄՆ-ում սահմանել «մեկ կամ մի քանի ֆինանսական ինստիտուտների» գործառնությունների արգելք եւ սեփականության սառեցում: Այդ ինստիտուտների ցանկում թվարկված են ՎԷԲ-ը, Սբերբանկը, «ՎՏԲ-ն, Գազպրոմբանկը, Ռոսսելխոզբանկը եւ Պրոմսվյազբանկը, ինչպես նաեւ Մոսկվայի բանկը, որը միացվել Է ՎՏԲ-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]