1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալիայի ՆԳՆ-ն հաստատել Է 11 մարդու զոհվելը Ջենովայի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով

Իտալիայի ՆԳՆ-ն հաստատել Է 11 մարդու զոհվելը Ջենովայի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ՆԳ նախարարության աղբյուրները հաստատել են 11 մարդու զոհվելը Ջենովայի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին հայտնել Է Rai News 24 հեռուստաալիքը:

Ավելի վաղ Adnkronos պորտալը հայտնել Է տասնյակ զոհվածների մասին:

Ջենովայի մերձակա ավտոմոբիլային կամուրջը, որով անցնում Է A10 ավտոմայրուղին, փլվել Է օգոստոսի 14-ին: Նախնական տվյալներով՝ մոտավորապես 100 մետր երկարությամբ կամրջամասը փլվել Է դրա տակ գտնվող շենքերի վրա: Ներկայում ավտոմայրուղով երթեւեկությունը դադարեցված Է երկու ուղղությամբ:

Rai News 24-ի տեղեկատվության համաձայն, փլվելու պահին կամրջին եղել Է շուրջ 20 ավտոմեքենա, մինչ այս պահը փլատակներից դուրս են բերել երկու փրկվածների, փրկարարական գործողությունը շարունակվում Է:

Պատահարի վայրում արված լուսանկարներում եւ տեսագրություններում երեւում Է, որ բետոնե բեկորների միջեւ ընկած են ճզմված ավտոմեքենաներ: Փլուզումը տեղի Է ունեցել առավելապես երկաթգծերի վրա, սակայն բեկորներն ընկել են մոտակայքում գտնվող բնակելի շենքերի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]