Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Տիգրան Ավինյանը  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին է 
ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից, փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ նախորդ տարիներին համակարգում կատարված բարեփոխումներն իսկապես նշանակալի են եղել և համոզմունք հայտնել, որ կոմիտեի նոր ղեկավարի ունեցած մասնագիտական պատրաստվածությունն ու ներդրած ջանքերն, անկասկած, կբազմապատկեն կադաստրում գրանցված հաջողությունները: Պարոն Ավինյանը նկատել է նաև, որ թվայնացման դարում պետք է աշխատանքներ տարվեն կադաստրի միասնական՝ կենտրոնացված համակարգի ստեղծման համար, ինչի տեսլականը քննարկվել է կոմիտեի նորանշանակ ղեկավարի հետ:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝  կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասել է, որ իր համար իսկապես մեծ պատիվ է ոչ միայն այս կառույցը ղեկավարելը, այլ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմելը: Իր խոսքում պարոն Պետրոսյանը հույս է հայտնել, որ դեռևս 90-ականներին սկզբնավորված և 2010 թվականից բարեփոխվող կադաստրը կվերաարժևորի իր դերը Նոր Հայաստանի պայմաններում և կրկին կհանդիսանա հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումների լոկոմոտիվը, իսկ թիմը կկարողանա արժանապատվորեն լուծել իր առջև դրված խնդիրները:

Վերջում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Աշոտ Մուսայանին և արդյունավետ աշխատանք է մաղթել համակարգի աշխատակիցներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]