Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թել Ավիվի քաղաքագլուխը պատրաստ Է անվճար դահլիճներ տրամադրել «Եվրատեսիլի» համար

Թել Ավիվի քաղաքագլուխը պատրաստ Է անվճար դահլիճներ տրամադրել «Եվրատեսիլի» համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվի քաղաքագլուխ Ռոն Հուլդային «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ֆինանսավորման հարցի լուծման շրջանակներում հայտարարել Է, որ քաղաքի մունիցիպալիտետը պատրաստ Է հարթակ տրամադրելու դրա անցկացման համար եւ անվճար հատկացնելու դահլիճներ: Օգոստոսի 14-ի երեկոյան լրանում Է 12 միլիոն եվրոյի չափով ֆինանսական երաշխիքների տրամադրման ժամկետը, որն անհրաժեշտ Է 2019 թվականին Իսրայելում մրցույթն անցկացնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եթե առաջիկա օրվա ընթացքում 12 միլիոն եվրո չփոխանցվի Եվրոպայի հեռարձակման միությանը (EBU), Իսրայելն ստիպված կլինի հրաժարվել «Եվրատեսիլի» անցկացումից: EBU-ի պայմաններով՝ «Կան» կորպորացիան պետք Է գրավի գումար մուծի 2019 թվականին երգի մրցույթն անցկացնելու մտադրության լրջությունը հավաստելու համար: Ժամկետը, որի ընթացքում Իսրայելը պետք Է եվրոպացիներին փոխանցեր փողը, լրացել Է, եւ բացառության կարգով այն երկարաձգել են մինչեւ օգոստոսի 14-ը:

«Երկրում կրկին չկա հասուն մեկը, որն ստաձնի պատասխանատվությունը: Նրանք … պատրաստ են վռնդելու «Եվրատեսիլը»,- գրել Է Հուլդային Facebook սոցիալական ցանցի իր Էջում: Կառավարության դիրքորոշման խիստ քննադատությամբ Է հանդես եկել խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Ցիպի Լիվնին:

Վարչապետ Բենիամին Նաթանյահուին հղած դիմումի մեջ նա վերջինիս կշտամբել Է «Կան» հանրային հեռարձակման ազգային կորպորացիայի հետ «մանրախնդիր քաղաքական խմբակայնության» մեջ, որն Իսրայելում երգի միջոցառման կազմակերպիչն Է: Իր հերթին, հանրային հեռարձակման կորպորացիայի խորհրդի ղեկավար Գիլ Օմերը հայտարարում Է, որ EBU-ի ղեկավարությունն այս պահին շարունակում Է աշխատել «Կանի» հետ, սակայն եթե անհրաժեշտ ֆինանսավորումը չգտնվի, եվրոպացիները պատրաստ են ամեն պահի տեղափոխելու մրցույթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]